«Նոր բաներ մտածիր, չի անցնում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Նոր բաներ մտածիր, չի անցնում»․ Նարեկ Կարապետյան

«Այսօր թվով 4-րդ հոբելյանական խուզարկությունն էր մեր տանը, էլի ինչ որ բաներ էին փնտրում։ Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը հայտարարեց, որ փորձելու է համոզել ընդդիմադիրներին, որպեսզի Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկեն․ համոզում է, հիմա մեզ համոզելու փուլում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Որ ճիշտն ասեմ՝ առաջին խուզարկությունը մի քիչ հետաքրքիր էր, նորություն էր, երկրորդն էլի նորմալ էր, 3-րդը ձանձրալի էր, այս 4-րդն ընդհանրապես ձանձրալի է․ նոր բաներ մտածիր, այս մեկը չի անցնում»,- շարունակեց Կարապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *