Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի հարավում գտնվող Ozon-ի պահեստին

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի հարավում գտնվող Ozon-ի պահեստին

Գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Ադիգեայի Հանրապետության վրա։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Մուրատ Կումպիլովը։ Հարձակման հետևանքով Ադիգեյսկ քաղաքում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել։ «Համալիրի աշխատակիցները տարհանվել են»,- նշել է Կումպիլովը։ Նա հավելել է, որ խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են նաև մեկ առանձնատուն և գազատար խողովակ։

Ozon ընկերությունից հայտնել են, որ հարձակման ենթարկված լոգիստիկ կենտրոնը ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *