Ինձ թվում է` Նարեկ Կարապետյանը ապրում է Էրմիտաժում, ինչքան խուզարկում եք, մի 3-4 հարկ մնում է, էլի եք գնում. Գեղամ Մանուկյանը՝ ՆԳ նախարարին

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Նարեկ Կարապետյանի հետ կապված շարունակական խուզարկությունների հարցը բարձրացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի առաջ։

«Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանն ապրում է Էրմիտաժում։ Ինչքան խուզարկում եք, մի 3-4 հարկ մնում է, էլի եք գնում»,- նկատեց պատգամավորը։

Ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը նշեց, որ խուզարկություններն իրականացվում են քննիչի որոշմամբ, իսկ ոստիկանությունն այս գործընթացում ունի աջակցող դերակատարում։ Նախարարի խոսքով՝ եթե առկա են խուզարկության իրավական հիմքեր, դրանք պետք է իրականացվեն՝ անկախ անձի ինքնությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *