Պահանջում ենք ազատ արձակել կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործերով հետապնդվող բոլոր անձանց․ հայտարարություն

Պահանջում ենք ազատ արձակել կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործերով հետապնդվող բոլոր անձանց, նշված է Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդի տարածած հայտարարության մեջ: 

«Այսօր կայանալու է Գագիկ Ծառուկյանի գործով դատավարությունը։ Արդեն չորս ամիս է, ինչ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ազատազրկված է՝ կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործով։

Փաստաբանական խմբի մանրամասն պարզաբանումներից և հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ ամբողջ պատմության մեջ տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա հանդեպ է քրեորեն պատժելի արարք կատարվել։

Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ։ Արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է։ Մենք պահանջում ենք ազատություն՝ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրգործերով բոլոր հետապնդվողների համար։

Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ ակտիվորեն աշխատելով ոչ միայն տեղական, այլև միջազգային իրավապաշտպան կառույցների, լրատվամիջոցների, ակտիվիստների, համաշխարհային հեղինակություն վայելող գործիչների հետ՝ մեծացնելով միջազգային հետաքրքրությունը այս գործի և ընդհանրապես Հայաստանում իրականացվող ընտրովի արդարադատության խնդրի հանդեպ։

Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին և մյուս քաղբանտարկյալներին»,- նշված է հայտարարության մեջ: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *