Անձնագրերի ատամհատիկը ե՞րբ եք անելու. Գեղամ Մանուկյանը` Արփինե Սարգսյանին

Անձնագրային բաժինների կրճատման արդյունքում բյուջեն որքանո՞վ է խնայելու, և արդյոք նախատեսվում է ամբողջությամբ փակել որոշ բաժիններ։ Այս հարցերն ԱԺ-ում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Անձնագրերի ատամհատիկը ե՞րբ եք անելու, էնպես եք նշում, թվում է՝ հայ ժողովուրդը դրանից մեծ տոն մեկ էլ Ավարայրում է ունեցել»,- կատակով դիմեց պատգամավորը նախարարին։

Ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը հայտնեց, որ անձնագրային բաժինների որոշակի կրճատումներ արդեն իրականացվել են, և գործընթացը շարունակվելու է։

Նախարարի խոսքով՝ անձնագրային բաժինները միայն անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրմամբ չեն զբաղվում։ Դրանք ներգրավված են նաև ընտրական գործընթացներում, մասնավորապես՝ ընտրացուցակների ձևավորման և քաղաքացիների վերջնական նույնականացման աշխատանքներում։

Սարգսյանը նաև նշեց, որ 2027 թվականի համար էական բյուջետային խնայողություն չի նախատեսվում, քանի որ համակարգի անցումը նոր ձևաչափի պետք է իրականացվի սահուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *