
«Այսօր որոշողը դուք եք, պատվարժա՛ն դատարան, ես ամեն ինչի պատրաստ եմ, եթե անգամ հանձնարարություն կա, որոշումը կատարեք։ Կարևորն այս ամիսների ընթացքում ինձ միշտ ուժ ա տվել այն գաղափարը, վստահությունը, որ ես արդար եմ, անգամ հանցանքի, հանցակազմի նշույլ չկա»,- դատական նիստի ժամանակ իր խոսքում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Դատարանը քննում է նրա խափանման միջոցի հարցը: