
Խաչատուր Սուքիասյանի առաջարկով դատարանում այսօր հաշտության համաձայնություն կնքեցինք, որով Խաչատուր Սուքիասյանը հետ է վերցնում իր բոլոր ֆինանսական պահանջները և հրաժարվում է իմ դեմ ներկայացված դատական հայցից։
Հիշեցնեմ, որ 2025-ի դեկտեմբերին ես մեջբերում էի արել ամերիկյան մի կայքից, որի հոդվածում Խաչատուր Սուքիասյանը և Նիկոլ Փաշինյանը մեղադրվում էին զանազան հանցանքների համար։ Իմ մեջբերման համար Խաչատուր Սուքիասյանը դիմել էր դատարան` զրպարտության հայցով և ինձնից պահանջում էր 5 մլն դրամ։
Ես ի սկզբանե հայտարարել եմ, որ եթե ամերիկյան կայքի հոդվածը զրպարտություն է, ապա պետք է ամերիկյան կայքին դատի տալ, ոչ թե ինձ։
Ես դեռ հույս ունեմ, որ ամերիկյան կայքում նշված սահմռկեցուցիչ մեղադրանքների հիման վրա ՀՀ իրավապահ մարմինները հետաքննություն կիրականացնեն` պարզելու ճշմարտությունը, իսկ մեր դատական վեճի ավարտի մասին վաղը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգամ»։