Դեմոկրատ Աբդուլ Էլ-Սայեդը հաղթանակ է տարել Միչիգան նահանգում անցկացված ԱՄՆ Սենատի ընտրություններում՝ պարտության մատնելով Հանրապետական կուսակցության թեկնածու Մայք Ռոջերսին։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով քվեարկության նախնական արդյունքները։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում եգիպտական ծագումով ամերիկացի բժիշկ և համաճարակաբան Էլ-Սայեդը հանդես է եկել Իսրայելին ԱՄՆ-ի օգնությունը դադարեցնելու, բոլոր քաղաքացիների համար համընդհանուր բժշկական ապահովագրություն ներդնելու և ICE ներգաղթի ծառայությունը լուծարելու օգտին։
Քարոզարշավի ընթացքում Էլ-Սայեդը նաև խոստացել է պաշտպանել հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը։
Նա նաև քննադատել է Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող ռազմական օգնությունը՝ այն որակելով միջազգային իրավունքի խախտում։
Նրա սպասվող հաղթանակը հայ-ամերիկյան կազմակերպությունների և ակտիվիստների կողմից ողջունվում է որպես նշանակալի զարգացում, հատկապես Միչիգան նահանգում, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի պատմական հայկական համայնքներից մեկը։
Ինչպես հիշեցնում է The Independent-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում մի քանի անգամ միտումնավոր Էլ-Սայեդին անվանել է «Մոհամմեդ» և նույնիսկ հայտարարել, թե նա «մեր երկիրը ատող ջիհադիստ լուսնոտ է»։
Քարոզարշավի ընթացքում Էլ-Սայեդին ծաղրել և վիրավորել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը, լինելով պետության երկրորդ դեմքը, միաժամանակ Սենատի նախագահն է։