Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում․ Պուտին

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում և ձգտում է համագործակցել այլ պետությունների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում այլ պետությունների համար և նպատակ ունի զարգացնել գործընկերային հարաբերությունները։ Նա հույս է հայտնել, որ օտարերկրյա պետությունները կգնահատեն Ռուսաստանի ձգտումը և քաղաքականության մեջ կխուսափեն առճակատման մոտեցումներից։

«Հատկապես հիմա շատ կարևոր է, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ոչ միայն այն երկրներում, որոնք դուք ներկայացնում եք, մարդիկ քաղաքական մակարդակում տեսնեն, որ, նախևառաջ, Ռուսաստանը երբեք ոչ մեկին չի սպառնացել և չի սպառնում»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը՝ դիմելով պետական պարգևների արժանացած օտարերկրացիներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *