Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց բախվել են 4 ավտոմեքենա

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Ռուբեն Դ.-ի վարած «Range Rover», 37-ամյա Արա Ա.-ի վարած «Mercedes G500», 35-ամյա Ալբերտ Գ.-ի վարած «Nissan» և 30-ամյա Սարգիս Ֆ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նշված գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *