Բնապահպանական խախտումները Հայաստանում աճել են 30%-ով․ մտահոգիչ պատկեր մարզերում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2025 թ․ տվյալներով՝ Հայաստանում հայտնաբերվել է բնապահպանության օրենսդրության 3,303 խախտում՝ նախորդ տարվա 2,536-ի համեմատ 30.2%-ով ավելի․

Բնակչության 100 հազար մարդու հաշվով ցուցանիշը 83.6-ից հասել է 107-ի։ Միաժամանակ վարչական տույժերի քանակն աճել է 6.9%-ով՝ հասնելով 1,439-ի, իսկ տույժի ենթարկված անձանց թիվը՝ 10%-ով՝ կազմելով 1,091։ Նշանակված վարչական տույժերի ընդհանուր գումարը ֏205.6 մլն-ից ավելացել է մինչև ֏252.3 մլն։

Տարածքային պատկերը խիստ անհամասեռ է։ Ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Տավուշում՝ 678, Գեղարքունիքում՝ 528, Լոռիում՝ 435, և Երևանում՝ 376 դեպք։

 Լոռիում խախտումների թիվն աճել է ավելի քան 3 անգամ՝ 142-ից հասնելով 435-ի, Գեղարքունիքում՝ 73.1%-ով, իսկ Արմավիրում կրկնապատկվել է։ Հակառակ միտումն է Սյունիքում, որտեղ հայտնաբերված դեպքերը նվազել են 154-ից մինչև 64՝ 58.4%-ով։

Տավուշը նաև առանձնանում է բնակչության 100 հզր մարդու հաշվով 575.3 հայտնաբերված խախտմամբ՝ հանրապետական միջին ցուցանիշը գերազանցելով ավելի քան 5 անգամ։ Սա պահանջում է խախտումների կառուցվածքի և վերահսկողության առանձնահատկությունների լրացուցիչ ուսումնասիրություն։ 

Վնասի հատուցման հաշվարկներով գնահատված գումարը 2025 թ․ կազմել է մոտ ֏8 մլրդ՝ 2024 թ․  մոտ ֏6 մլրդ համեմատ աճելով 26.4%-ով։ Ընդ որում՝ հաշվարկների քանակն ավելացել է 29.6%-ով՝ հասնելով 1,928-ի։ Ընդհանուր գումարի շուրջ 60.9%-ը բաժին է ընկել Երևանին՝ մոտ ֏5 մլրդ, մինչդեռ 2024 թ․ այստեղ հաշվարկված էր ֏843.7 մլն։

Տավուշում համապատասխան գումարը հասել է մոտ ֏1 մլրդ, իսկ Գեղարքունիքում կտրուկ նվազել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *