Աթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակ

Աթենքի՝ Էլեֆթերիոս Վենիզելոսի անվան միջազգային օդանավակայանում մոտ 1 միլիոն եվրո արժողությամբ մարիխուանայի խմբաքանակ են առգրավել, որը փորձել էին ներկայացնել որպես հագուստի բեռ, հայտնում է Kathimerini-ն։

Ոստիկանության տվյալներով՝ օգոստոսին օդանավակայանում ժամանակավոր պահման մեջ գտնվող ստվարաթղթե արկղերում 207 կգ թմրանյութ են հայտնաբերել։ Բեռը ժամանել էր Թաիլանդից իրականացված չվերթով։

Իրավապահ մարմինների գնահատմամբ՝ ապօրինի շուկայում դրա հնարավոր արժեքը կազմում է մոտ 1 միլիոն եվրո։ Միաժամանակ ոստիկանությունը չի հայտնել, թե ով է կազմակերպել փոխադրումը և ում էր նախատեսված խմբաքանակը։

Չի հստակեցվում, թե ինչու են առգրավման մասին հայտարարել միայն ավելի քան երկու ամիս անց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *