
Ոստիկանության ներկայացուցիչները փորձում են իր բնակարանից վտարել երգիչ Մգեր Արմենիային։ Այս մասին «Իրականում» կայքին ահազանգել է Մգեր Արմենիան։
«Նա նշել է, որ բնակարանը ձեռք է բերել հիփոթեքով, որոշակի խնդիրներ են առաջացել բանկի հետ, և բանկի ներկայացուցիչներն են եկել իր բնակարան։
Մգեր Արմենիան զանգահարել է ոստիկանություն, բայց վերջիններս եկել են և ստիպում են կատարել բանկի ներկայացուցիչների պահանջը։ Այս ամենը Մգեր Արմենիան համարում է անօրինական»,- գրել է լրատվամիջոցը։