
Լիբանանի հարավում Իսրայելի ավիահարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել, կա երկու վիրավոր, հայտնել է տեղի Առողջապահության նախարարության օպերատիվ կենտրոնը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարը երեք շաբաթով կերկարաձգվի: «Հեզբոլլահն» արձագանքեց, որ երկարաձգումն անիմաստ կլինի, եթե Իսրայելը շարունակի ամենօրյա հարվածները։