Այս կյանքում միայն նա կարող է հաղթել, ով կհաղթահարի իր վախը, ալարկոտությունն ու անվստահությունը։ Ա. Սուվորով
Բարությունը մի լեզու է, որը կարող են կարդալ կույրերը և լսել խուլերը: Մարկ Տվեն
Ես շատ եմ սիրում, երբ ինձ ասում են, որ ինձ մոտ որևէ բան չի ստացվի, որովհետև հաճույք եմ ստանում` տեսնելով, թե որքան են նրանք սխալվում` մտածելով, որ ես նույնիսկ չեմ փորձի դա անել: Թեդ Թյորներ
Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Մի վախեցեք սխալներ անելուց, վախեցեք սխալները կրկնելուց: Թեոդոր Ռուզվելտ
Հեքիաթները ճշմարիտ են: Ոչ թե որովհետև դրանք պատմում են, թե վիշապները գոյություն ունեն , այլ որովհետև դրանք պատմում են, որ վիշապներին կարելի է հաղթել: Նեյլ Գեյման
Եղեք բարի միշտ, երբ դա հնարավոր է: Դա միշտ հնարավոր է: Դալայ Լամա
Ավելի լավ է արժանի լինել կոչումների և չստանալ դրանք քան ստանալ կոչումներ և արժանի չլինել դրանց: Մարկ Տվեն
Հոսանքին հակառակ լողալու համար ձուկը պետք է լինի շատ ուժեղ… Հոսանքի ուղղությամբ կարող է լողալ նույնիսկ անշունչ ձուկը: Ջոհն Կրոուի
Ամենաքիչը, որ դուք կարող եք անել ձեր կյանքում, հասկանալն է, թե ինչ եք դուք ցանկանում: Եվ ամենաշատը, որ կարող եք անել, դա լիովին այդ ցանկություններին նվիրվելն է, դրանք ամեն գնով իրականացնելը: Պետք չէ պարզապես հեռվից հիանալ մեր ցանկություններով ու երազանքներով, պետք է ապրել դրանցով: Բ. Քինգսլովեր
Երբ ես 5 տարեկան էի, մայրս ինձ ասաց, որ կյանքի բանալին երջանկությունն է:Երբ դպրոցում ինձ հարցրեցին, թե ինչ եմ ցանկանում լինել, երբ մեծանամ, ես գրեցի` ԵՐՋԱՆԻԿ: Ինձ ասացին, որ ես չեմ հասկացել առաջադրանքը, իսկ ես պատասխանեցի, որ նրանք չեն հասկացել կյանքը:Ջոն Լենոն
Եթե ցանկանում եք հասնել հաջողության, շարունակեք հավատալ ինքներդ ձեզ նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշ ոչ ոք չի հավատում: Աբրահամ Լինքոլն