
«Որտե՞ղ են այս բյուջեում գերիների վերադարձի հարցով զբաղվելու ծրագրերը»,- ԱԺ-ում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը:
Միրզոյանը պատասխանեց. «Գերիների և անհետ կորածների հարցը պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման, ինստիտուցիոնալացման կետում։ Երբ մենք խոսում ենք խաղաղության ամրապնդումից, համաձայնագրի կնքումից, համագործակցության հաստատումից, բոլորս հասկանում ենք, որ խաղաղության հաստատումից բացի կա հաշտեցման երկար գործընթաց, և սա չի կարող լինել առանց գերիների, ընդհանրապես հումանիտար հարցերի, նաև անհետ կորածների հարցերի ամբողջական հասցեագրման»: