Հայաստանը պատրաստ է ադրբեջանական բեռների տարանցմանը․ Արարատ Միրզոյան

Հայաստանի տարածքը հետագայում կարող է օգտագործվել նաև ադրբեջանական բեռների տարանցման համար։ Այս մասին ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հանձնառությունն է հնարավորինս արագ հասնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Մինչ այդ կողմերը պետք է ընդլայնեն տնտեսական համագործակցությունը։ Որպես օրինակ՝ Միրզոյանը նշել է Ադրբեջանի կողմից իր տարածքով Հայաստան եկող և Հայաստանից գնացող բեռների տարանցման հնարավորության ապահովումը։

Նախարարը նշել է, որ TRIPP նախագծի շրջանակում ևս Հայաստանի տարածքով հնարավոր կլինի առևտուր իրականացնել Ադրբեջանի և երրորդ երկրների հետ։ Նույն հնարավորությունը հայելային սկզբունքով կտրամադրվի նաև Ադրբեջանին։

Միրզոյանի խոսքով՝ նախագծի փաստաթղթային գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի անցնել դրա իրականացմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *