«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Թուրքիայի հետ համատեղ նախագիծ է հաստատվել․ կմեկնարկի Անիի կամրջի վերականգնումը»․ Նիկոլ Փաշինյան

«Եղել է պայմանավորվածություն, որ մենք պետք է համատեղ իրականացնենք նորոգումը, համատեղ նախագիծ է հաստատվել, և, որպեսզի ընթացակարգային բարդությունների մեջ չընկնենք, որոշվեց, որ թուրքական կողմը կհայտարարի մրցույթ, և հաղթած ընկերության հետ պայմանագիր կկնքի նաև Հայաստանի Հանրապետությունը»,- այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Թուրքիան արդեն ավարտին է հասցրել Անիի պատմական կամրջի վերականգնման մրցութային գործընթացը։

«Առաջիկայում այդ ընթացակարգերը մենք կանցնենք, և կամրջի շինարարությունը, վերականգնումը կմեկնարկի»,- հավելեց Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *