Չկա խոչընդոտ, որը չենք կարող հաղթահարել․ Էրդողանը՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան։

Նա այս մասին լրագրողներին ասել է Հարավային Կորեայից վերադառնալուց հետո։

«Հաղթանակի օրը Ադրբեջանում նշվում է նոյեմբերի 8-ին։ Ես պլանավորում եմ այդ օրը այցելել Ադրբեջան։ Հուսով եմ, որ այցի ընթացքում մենք հնարավորություն կունենանք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր», – ասել է Էրդողանը։

Նա հավելել է.

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ ավելին են, քան ավանդական դիվանագիտական շփումները։ Երկու երկրների անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի և ապագայի արդյունքն է։ Չկա որևէ խոչընդոտ, որը թուրք-ադրբեջանական եղբայրությունը չկարողանա հաղթահարել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *