
«Ընդդիմությունը չի կարո՞ղ հեղափոխություն անել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հեղափոխություն անելու համար պետք է լինես հայաստանամետ ուժ և ՀՀ քաղաքացիների, ժողովրդի իրական կարիքներն ու մտահոգությունները ոչ միայն հասկանաս, այլ նաև դրանից բխող գործողություններ անես։ Եթե այդպիսին լինես՝ ամեն ինչ էլ կարող ես անել»,- պատասխանել է նախարարը։