Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը ողջունել է ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարությունը՝ ընդգծելով, որ կարևոր է հասկանալ նաև հետագա քայլերը։
«Մենք աջակցում ենք երեկվա հայտարարությանը։ Պիտի շատ առարկայական խոսենք, շատ ռեալ խոսենք, հասկանանք՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ ունենք անելու»,- քաղաքական ուժերի և մտավորականների հանդիպմանն ասել է Նավասարդյանը։
Ընդդիմադիր ուժերի և մտավորականների հանդիպմանը մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող գործիչներ՝ երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, Աննա Մայիլյանը, Դավիթ Ամալյանը, դիզայներ Նուռը, դերասան Արման Նավասարդյանը, ռեժիսորներ Արթուր Սահակյանը, Հովհաննես Իշխանյանը, գրող Հուսիկ Արան և շատ ուրիշներ։