
Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախորդ իշխանությունների օրոք հերոսներին և նրանց ընտանիքներին հարգելու այնպիսի մեխանիզմ ներդրվեց, որ անգամ 10 տարի անց ու այդ իշխանությունների չլինելու պարագայում, հերոսի ու նրա ծնողի հանդեպ ակնածանքը մի գրամ չի նվազել։
Այս իշխանությունների օրոք ներդրվեց հերոսի ծնողին ծեծելու, խոշտանգելու, բանտ նետելու ու պետական ֆինանսավորմամբ պահվող պոակների ֆեյքերով ամենավերջին հայհոյանքները գրելու ավանդույթը։ Ներդրվեց հերոսի շիրիմը դասալիքների կողմից ոտատակ տալու, հերոսությունները թաքցնելու, կոծկելու ու չանդրադառնալու ինստիտուտը։ Իրենց վախկոտ տեսակի կողքին հերոս չպետք է լիներ։
նիկոլականը կասի՝ «զաթո մանկապարտեզ ա սարքել», իսկ ես կասեմ, որ այդ մանկապարտեզ հաճախող երեխային ինքը դարձնում է անհայրենիք, անինքնասեր ու անսրբություն մի ցիգան։ Ով չի ունենալու հերոսներ, չի իմանալու պատմություն և չի հասկանալու, թե ինչ ասել է հերոսություն։
Ազգի հերոսի ու նրա հարազատի հանդեպ պետության վերաբերմունքը կանխորոշում է, թե ինչ ապագա է ունենալու այդ ազգը։ Սրանց օրոք մենք, որպես ազգ, գոյություն ունենալու իրավունք չունենք»։