Այսօր Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ավելի քան 250 հազար մարդ մասնակցել է զանգվածային բողոքի ակցիաների՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով։
Այս մասին հայտնում է Le Figaro թերթը՝ հղում անելով արհմիություններին։
Ակցիաների մասնակիցները պահանջել են բարձրացնել աշխատավարձերը և կոչ արել կառավարությանը կոնկրետ քայլեր ձեռնարկել։
Ֆրանսիայի Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սոֆի Բինեն Փարիզում երթի մեկնարկից առաջ նախազգուշացում է հղել կառավարությանը։
«Մեր ուղերձը հետևյալն է՝ մեզ ոչինչ չի կանգնեցնի։ Մոբիլիզացիային վերջ կարող է դնել միայն մեր պահանջներին տրված պատասխանը։ Որքան երկար կառավարությունը ձգձգի, այնքան բարձր կլինի այդ ձգձգման գինը»,- ասել է նա։