ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի միջոցով անձնական նամակ է փոխանցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նամակը փոխանցվել է Սպիտակ տանը կայացած միջոցառման ընթացքում, որը նվիրված էր Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում վերջերս հաստատված հրադադարին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Կիևի ներկայացուցիչները։
«Այս պատմական պահը մոտենում է ավարտին։ Ես անձնական նամակներ եմ գրել նախագահ Պուտինին և նախագահ Զելենսկուն։ Խնդրում եմ՝ իմ անունից այս նամակները փոխանցեք ձեր նախագահներին», – ասել է Մելանյա Թրամփը։