Թուրքիան և Իտալիան խորացնում են անվտանգային համագործակցությունը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հանդիպել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անօրինական միգրացիայի, միգրանտների մաքսանենգության, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերը։

Չիֆթչին նշել է, որ Անկարան նպատակ ունի կոնկրետ քայլերով խորացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակից և ռազմավարական գործընկեր Իտալիայի հետ։

Նախարարը նաև ընդգծել է Միջերկրական ծովում անօրինական միգրացիայի դեմ համատեղ պայքարի, ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման և քարոզչության կանխման կարևորությունը։

Իտալիայի նախարարն իր հերթին առաջարկել է ստեղծել համատեղ քննչական խմբեր՝ հանցավոր ցանցերի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար։

Աղբյուր՝ Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *