
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Աբդուլ Էլ-Սայեդը հաղթել է ԱՄՆ-ի Սենատի՝ Միչիգան նահանգից ընտրվող տեղի համար պայքարում՝ դառնալով Քոնգրեսի վերին պալատի պատմության մեջ առաջին մահմեդականը։ Այս մասին կանխատեսում է Decision Desk HQ վերլուծական ծառայությունը։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Էլ-Սայեդը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության հիմնական թիրախներից մեկն էր։ ԱՄՆ-ի նախագահը դեմոկրատ թեկնածուին անվանում էր արմատական և կոմունիստ, ինչպես նաև պնդում, որ նա ատում է հրեաներին։
Նշենք, որ ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) տված մեկնաբանության մեջ Աբդուլ Էլ-Սայեդը նշել էր, որ որպես Միչիգանից ընտրված հաջորդ սենատոր՝ կպաշտպանի հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը։