Դուք պաթոլոգիկ վախեր ունեք այն ամենի նկատմամբ, ինչը միասնության մասին է․ Արեգա Հովսեփյան

Եվ ուրեմն…ինչ է տեղի ունեցել երեկ, և ինչ պիտի տեղի ունենար` բացելով փակագծերը, գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը և հավելել․

«Սամվել Կարապետյանը դեռևս որոշ ժամանակ առաջ էր ասել, որ ընդդիմադիր դաշտին պե´տք է համախմբում: Երբ արդեն տարբեր ուժերի հետ բանակցությունները բարեհաջող ավարտին էին հասել, այսօր պետք է տեղի ունենար Սամվել Կարապետյանի նախաձեռնած հավաքը:

Եվ երեկ մենք բոլորս ականատես եղանք «ժողովրդավարության» բաստեոնի հերթական ներկայացմանը: Թայմինգը պատահակա՞ն էր: Ամենևին էլ չեմ կարծում:

Որոշ ՔՊ-ականներ իրենց բնորոշ պրիմիտիվ մտքերով սկսել են գրառումներ անել այդ հավաքի վերաբերյալ և, միացնելով հանրության կողմից արդեն նողկանքի աստիճանի հասած հին սկավառկները, փորձում են անլրջացնել պրոցեսը: Ինչքա՜ն եք պրիմիտիվ ու ոչ օրիգինալ:

Դուք պաթոլոգիկ վախեր ունեք այն ամենի նկատմամբ, ինչը միասնության մասին էԴուք պաթոլոգիկ վախեր ունեք այն ամենի նկատմամբ, ինչը միասնության մասին է, ոչ` պառակտման, հայկական շահերի մասին է, ոչ` ադրբեջանական:

Դուք պատմության մեջ մնալու եք որպես ալիևյան սահմանադրություն գրողներ և քարոզիչներ, և սա փաստ է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *