Նախ պետք է հարցնել սեփական ժողովրդի կարծիքը, ապա գործել, և ոչ թե հակառակը․ Զախարովան՝ Փաշինյանի մասին

Նիկոլ Փաշինյանը բառախաղ է անում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության շուրջ։ ՀՀ իշխանությունները պետք է իմանան իրենց ժողովրդի կարծիքն այս հարցի վերաբերյալ․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Իհարկե, մենք լսեցինք հերթական բառախաղի շարքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հորինվածքները ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին։ Ոչ մի նոր բան։ Հնարավոր է՝ կան որոշ նոր արտահայտություններ, բայց կրկին դրանք ժողովրդավարական ձևակերպումներ են, որոնք մոլորեցնում են հայ բնակչությանը, և ոչ մի կոնկրետ բան»,- նշել է նա։

«Մենք դեռևս չենք հասկանում պաշտոնական Երևանի մտածողության գիծը։ Ի վերջո, նույնիսկ ամենահիմնական տրամաբանությունը թելադրում է, որ նախ պետք է հարցնել սեփական ժողովրդի կարծիքը, ապա գործել, և ոչ թե հակառակը», – հայտարարել է Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *