
«Ինչ վերաբերում է գազի գնին, կարծում եմ, առհասարակ բոլորիս համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ: Եթե ինչ-որ բանի գին 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»,- ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հիշեցնենք՝ նա պատասխանում էր ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցերին: