Թուրքիայի կողմից մեր տարածքը չճանաչելու խնդիր չկա, հուսամ՝ առաջիկայում կճանաչենք միմյանց տարածքները ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում հանդես է եկել բանախոսությամբ։ 

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին Փաշինյանն ասել է, որ Թուրքիայի կողմից մեր տարածքը չճանաչելու խնդիր չկա և հույս է հայտնել, որ առաջիկայում կճանաչեն միմյանց տարածքները։

«Տարածք չճանաչելու խնդիր չկա, իհարկե Հայաստանը և Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, բայց համոզված եմ, որ առաջիկայում դրանք կհաստատվեն:

Կճանաչենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները»,- նշել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *