ԱՄՆ-ն մտադիր է ներգրավել Ռուսաստանին Եվրոպայում անվտանգության շուրջ բանակցություններում

Միացյալ Նահանգները մտադիր է ներգրավել Ռուսաստանին Եվրոպայում նոր անվտանգության ճարտարապետության ձևավորման շուրջ բանակցություններում՝ որպես ուկրաինական հակամարտության կարգավորման մաս. հայտարարել է ԱՄՆ նախագահի փեսա և հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները Բրյուսելում կայացած խորհրդակցություններից հետո։

«Մենք կշարունակենք խորհրդակցությունները… Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և մեր եվրոպացի գործընկերների հետ՝ ընդլայնելով մեր շրջանակը՝ ապահովելու համար, որ հաշվի առնվեն բոլոր անհրաժեշտ ասպեկտներն ու գաղափարները։ Մենք նաև կներգրավենք Ռուսաստանին խաղաղության բանակցությունների շրջանակում»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Քուշները նախկինում հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններում ԱՄՆ-ի նպատակը համապարփակ անվտանգության ճարտարապետության ստեղծումն է, որը մշտապես կվերացնի հակամարտության վերսկսման ռիսկը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *