«Պետք ա մի հատ ճշտենք՝ ի՞նչ աստիճանի ա էդ ամեն ինչը, եթե Արցախի մայր տաճարին են վնաս տվել՝ դա արդեն գնահատական ունի»,-այս մասին՝ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ամեն քարի կտոր, ինչը մշակութային կոթող է՝ պետք է պաշտպանվի Յունեսկոյի կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից, որպեսզի նման բաներ տեղի չունենան։ Հայաստանի Հանրապետությունը ինչքան էլ ցանկանա միջամտել, դա այլ երկրի տարածքում և պետք է միջազգային կառույցներից արձագանք ստանա»,-նշեց Խաչատուր Սուքիասյանը։
Հիշեցենենք, որ Ադրբեջանը պարբերաբար ոչնչացնում է Արցախի մշակութային կոթողները։