
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիայի վրա որքա՞ն կազդի և ինչքա՞ն կթանկանա էլեկտրաէներգիան»,- ճեպարզույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ «Այս պահի դրությամբ պաշտոնապես որևէ գրություն չունենք ռուսական «Գազպրոմ»-ից, կամ «Գազպրոմ Արմենիա»-ից։ Բայց դա դեռ չի նշանակում, որ մինչև իմ աշխատասենյակ հասնելը իրողությունները չեն փոխվի, բայց ես լիահույս եմ, որ չենք ունենա նման բան»,- ասել է Մեսրոպյանը և շարունակել․ «Էլեկտրաէներգիայի արտադրության 100 տոկոս մասնաբաժնի մեջ մոտ 30-33 տոկոսը բաժին է հասնում ջերմային էլեկտրակայաններին և, հետևաբար, եթե գազը թանկացավ, ջերմային էլեկտրակայանների սակագինը՝ կախված գազի թանկացման գնից, կթանկան և նման ձևով ազդեցություն կունենա սակագնի վրա։ Օրինակ, եթե սահմանի վրա գազի ներկրման գինը կաճի 30 տոկոսով՝ միջինացված կերպով էլեկտրաէներգիայի սակագնի վրա 1,4 դրամի ազդեցություն կունենա»։