Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում վնասվել են արդեն «բոլոր էլեկտրակայանները»․ ինչպես գրում է meduza.io-ն, այդ մասին Իբերո-ամերիկյան 30-րդ գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթում հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
«Ռուսները կիրառում են «Շահեդ»-ներ (իրանական անօդաչուներ-Խմբ․) և հրթիռներ՝ հարվածներ հասցնելու նույնիսկ այն էներգետիկ սարքավորումներին, որոնցից կախված է մեր ատոմային էլեկտրակայանների աշխատանքը: Ուկրաինայի յուրաքանչյուր էլեկտրակայան այս կամ այն կերպ տուժել է ռուսական հարձակումներից», -ասել է Ուկրաինայի նախագահը։