«Պատմության վերաբերյալ «արձանագրում» անելուց ճիշտ կլիներ համացանցում որոնում տալ, ստանալ ճիշտ պատասխանները»․ Ոսկան Սարգսյան

«Պատմության վերաբերյալ «արձանագրում» անելուց ճիշտ կլիներ համացանցում որոնում տալ, ստանալ ճիշտ պատասխանները»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը պատմություն չգիտի։ Սակայն նա սիրում է իր կողմից չտիրապետած ոլորտներում «հայտնագործություններ անել»։ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով-2026» միջոցառման ժամանակ Ն․ Փաշինյանը ելութ ունենալով՝ հարցադրում է արել․ «301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չենք եղել․ ակնհայտորեն եղել ենք», ու հավելել, թե ինչի հաշվին ենք հայ եղել․ «Ակնհայտ է պատասխանը․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից, օրինակ մ․թ․ա․ 1-ին դարում ինչու ենք մենք հայ կոչվել, որովհետև մեր թագավորները հայ են եղել»։ Նիկոլ Փաշինյան, պարթևական ծագում ունեցող Արշակունիների դինաստիան Մեծ Հայքում իշխել է 66–428 թվականներին, սական մենք պարթև չենք կոչվել։ Պատմության վերաբերյալ քո ասած «ֆունդամետալ նշանակություն ունեցող արձանագրում» անելուց ճիշտ կլիներ համացանցում որոնում տալ, ստանալ հարցերի ճիշտ, ակնհայտ պատասխանները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *