
Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Նիթյա Ռաման։ Նա դարձել է քաղաքի՝ ծագումով հնդիկ առաջին քաղաքապետը։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Ըստ պարբերականի՝ Ռամանը ստացել է ձայների 52,1 տոկոսը, իսկ գործող քաղաքապետ Քերըն Բասը՝ 47,9 տոկոսը։
45-ամյա Նիթյա Ռամանը ծնվել է Հնդկաստանում։ Նրա ընտանիքն ԱՄՆ է տեղափոխվել, երբ ապագա քաղաքական գործիչը վեց տարեկան էր։ Ռամանը Դեմոկրատական կուսակցության և «Ամերիկայի դեմոկրատ սոցիալիստներ» կազմակերպության անդամ է: