ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն այսօր Ազգային ժողովում հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ։
«Քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներն ու մտահոգությունները լսելը, դրանց լուծման ուղղությամբ հետևողական աշխատանք տանելը համարում եմ պատգամավորական գործունեության կարևորագույն պարտականություններից մեկը։
Վստահ եմ, որ արդյունավետ խորհրդարանական աշխատանքը սկսվում է քաղաքացիների խնդիրներին ականջալուր լսելուց և նրանց խնդիրները խորհրդարանի օրակարգ բերելուց։
Շարունակելու եմ լինել հասանելի քաղաքացիների համար և հետևողականորեն բարձրաձայնել նրանց հուզող հարցերը»,– հայտնել է պատգամավորը։