«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան

«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։
     Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար պատշաճ ղեկավարություն, որը շինթույլտվություններ բաժանելու փոխարեն զբաղվեր քաղաքի արդյունավետ կառավարմամբ։
     Օրինակ` Երևանից մարզեր տեղափոխվողներին, ում փաստացի բնակվելու ու գործունեության հասցեն կլինի մարզում, կարելի է զգալի հարկային արտոնություններ տրամադրել և վերջապես կառուցել նորմալ-պատշաճ հիվանդանոցներ.
     Նրա հետ օրհասական է պետական մարմինների դուրսբերումը քաղաքից ու հատկապես քաղաքի կենտրոնից, նոր շինթույլտվությունների տրամադրման բացառումը, մետրոյի նոր կայարանների կառուցումը.
     Ընդամենը մի քանի քաղաքական ամուր կամք ու վերջ. մարդիկ դուրս կգան այս կործանարար ճահիճից»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *