ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել է, որ սահմանին գազի գնի հնարավոր բարձրացումը սպառողների համար սակագնի անհապաղ փոփոխություն չի ենթադրում։
«Այս պահին, առնվազն, այս տարվա գործող սակագների մասով, եթե ֆորսմաժորային կամ քաղաքական բնույթի արտակարգ իրավիճակներ չլինեն, մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու»,- ասել է նա։
Մեսրոպյանը նշել է՝ սակագները վերանայվում են վեց ամիսը մեկ՝ կարգավորվող ընկերության կամ ՀԾԿՀ-ի նախաձեռնությամբ։
«Եթե նույնիսկ այսօր մեր գործընկերները դիմեն՝ «Գազպրոմի» գազի գինը բարձրացնելու առաջարկով, դա կվերաբերի սակագների հաջորդ՝ վեցամսյա վերանայմանը։ Այսինքն՝ ձմեռային ժամանակահատվածն արդեն դուրս կգա այդ վերանայման շրջանակից։