Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց, հայտնում են Դատական իշխանությունից։
Ամփոփված տվյալների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովի՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդգար Սեդրակյանը, իսկ իրավաբան գիտնական անդամ՝ Վարազդատ Սուքիասյանը։
«Շնորհավորում ենք նորընտիր անդամներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և մասնագիտական հաջողություններ իրենց պատասխանատու առաքելության իրականացման գործում»,– ասված է հաղորդագրության մեջ։