«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան

«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էլի լուրեր Եվրոպայից, էս անգամ` մեզ ֆիզիկապես (ու պատմականորեն) ավելի մոտ տեղերից։
     Հունաստանի նախագահ Միցոտակիսը որոշել է դրսում բնակվող 3-4-րդ սերնդի հույների համար ՀԵՇՏԱՑՆԵԼ Հունաստանի քաղաքացի դառնալու գործընթացը։ Ասում է` պիտի էնպես անենք, որ բոլոր հույների համար հեշտանա իրենց հունական ժառանգության հետ կապ հաստատելը։
     Սա կարդացի ու հիշեցի, որ մեզ մոտ կառավարությունը նախատեսում է ԲԱՐԴԱՑՆԵԼ ազգությամբ հայ դրսի քաղաքացիների համար հայկական քաղաքացիություն ստանալը։
     Հունաստանի կառավարությունը նաև սերտացնելու է կապերը հունական սփյուռքի մի շարք կարևոր օջախների հետ։
     Հունական սփյուռքը մոտավոր 5 միլիոն է, որը գումարվում է Հունաստանում ու Կիպրոսում բնակվող մոտավոր 10 միլիոնին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *