Մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ ասել է Նարեկ Կարապետյանը:
«Դատական պրոցեսները ունեն ընդամենը մեկ պատճառ, բայց դրա մասին այսօր, այս պահին չէի ուզենա խոսել: Եթե դեմ չեք, հետո հանդես կգանք խոսքով:
Մեղադրանքը մեկն է, Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը: Իրական մեղադրանքը դա է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել են, թե իբր ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ: Իսկ Սամվել Կարապետյանին 1 ամսով կալանավորելու որոշում է կայացվել:
Այսօր ընթանում է այդ գործով դատական նիստը: