2016-ից ՀԷՑ-ը վերցրել է Սամվել Կարապետյանը և ոչ մի սպառող ոչ մի լումա տոկոսի համար չի վճարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունը, ինչպես խաբում են շատ այլ հարցերում, այս պարագայում էլ են խաբում, ասուլիսին ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

«ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում: 2016 թվականին ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է, դրանից հետո ոչ մի դրամ, ոչ մի լումա ոչ մի հայ սպառող մեր հայրենակից չի վճարել տոկոսի համար»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *