«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով մենք հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան

«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով մենք հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դու դառնում ես այն, ինչի դեմ իբրև պայքարում էիր։
     Ազատության, դեմոկրատիայի և արդար ընտրությունների համար պայքարելով մենք հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են։ Նրանց ընտանիքները ունեզրկվում են, հարազատներին ձերբակալում կամ ճնշումների են ենթարկում։ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ ձերբակալում են թեկնածուներին, մաքրում են դաշտը, 1 թեկնածուով մասնակցում ընտրության ու հավաքում 91% ձայն։ Իրենք մասնակցում են, իրենք հաղթում են, իրենք` ուրախանում։ Սա բռնապետության դասագրքային օրինակ է։
     Պարզվեց, որ հեղափոխականը չէր պայքարում բռնապետության դեմ։ Նա պարզապես ուզում էր ստեղծել իր սեփական բռնապետությունը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *