Բանկը երգիչ Մհերին մեկ ամիս ժամանակ է տվել

Երգիչ Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվածություններ են ձեռք բերել երգչի առգրավված բնակարանի վերաբերյալ։

«Բանկի ներկայացուցիչներն ինձ զանգահարել են և առաջարկել ստեղծված իրավիճակի կարգավորման տարբերակ՝ հարցը լուծելու համար տրամադրելով մեկ ամիս ժամանակ։ Բանկի կողմից ներկայացված առաջարկն ինձ լիովին բավարարում է։ Իմ հերթին պարտավորվում եմ տրամադրված մեկամսյա ժամկետի ընթացքում կարգավորել տվյալ հարցը»,- Ֆեյսբուքում այս մասին գրել է Մհեր Արմենիան։

Ավելի վաղ էլ երգիչը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ոստիկանները փորձում են վտարել իրեն իր բնակարանից։ Նա հայտնել էր, որ բնակարանը, որը ձեռք է բերել հիփոթեքով, որոշակի խնդիրներ են առաջացել բանկի հետ, և բանկի ներկայացուցիչներն են եկել իր բնակարան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *