Ամստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակ

Ինչպես հայտնում է Reuters-ը, Ամստերդամում շուրջ հարյուր ակտիվիստ ներխուժել է շինհրապարակ, որտեղ կառուցվում է Microsoft-ի տվյալների կենտրոնը։

Նախագծի բնապահպանական հետևանքներով մտահոգված ցուցարարները փորձում են խոչընդոտել 85 մետր բարձրությամբ երեք աշտարակների կառուցմանը, որոնք պետք է սպասարկեն տվյալների կենտրոնը։

Որոշ ակտիվիստներ բարձրացել են ամբարձիչների և ցանկապատերի վրա։ Ուրբաթ երեկոյան ոստիկանությունը գրեթե բոլորին դուրս է բերել շինհրապարակի տարածքից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *