Հայտնի է դարձել, թե ով կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցություններում

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը չի գլխավորի ուկրաինական պատվիրակությունը հաջորդ շաբաթ Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվելիք եռակողմ բանակցություններում։ Դրա մասին հայտարարել է Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Նա չի ասել, թե գլխավորելու է պատվիրակությունը։ Նա պարզապես ասել է, որ այնտեղ է լինելու։ Նա այնտեղ կմեկնի պատվիրակության հետ, այլ ոչ թե կգլխավորի այն»,- նշել է Լիտվինը։

Նա հավելել է, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Աբու Դաբիում ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Բուդանովը կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը։

Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ եռակողմ բանակցությունները տեղի կոնենան նոյեմբերի 10-ին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *