Սթիվեն Միլլերը կզբաղեցնի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից Սթիվեն Միլլերը կզբաղեցնի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Այդ պաշտոնում նա կփոխարինի Սյուզի Ուայլսին։

Թրամփի խոսքով՝ Միլլերը, որն այժմ զբաղեցնում է վարչակազմի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իր ամենավստահելի խորհրդականներից մեկն է։

Թրամփը հայտնել է, որ Սյուզի Ուայլսը կտեղափոխվի իր քաղաքական գործունեությունն ապահովող թիմ և շնորհակալություն է հայտնել նրան Սպիտակ տանը կատարած աշխատանքի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *