Հյուսիսային Կարոլինայի բնակիչը դատի է տվել OpenAI-ին՝ պնդելով, որ ChatGPT-ն օգնել է իր կնոջը թունավորել իրեն։ Ջեյմս Գեյթսը պատմել է, որ գտել է ձեռագիր գրություն՝ նյութերի ցանկով և դրանց չափաբաժիններով, որոնցից մի քանիսը նշված են եղել որպես «մահացու»։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով BR-ին։
Հայցը ներկայացվել է Կալիֆոռնիայի Գերագույն դատարան։
Գեյթսի խոսքով՝ Շերիլը ընտանեկան խնդիրների ֆոնին հաճախ է դիմել չաթբոտին։ Նրա պնդմամբ՝ արհեստական բանականությունը ամրապնդել է կնոջ կասկածները, թե ամուսինը հետևում է իրեն և ցանկանում է իրեն զրկել ամեն ինչից։ Ինչ-որ պահի նա հարցրել է օլեանդր բույսի և դրա թունավորության մասին՝ հարցը ներկայացնելով որպես ինքնապաշտպանության միջոց։ Սքրինշոթներից երևում է, որ չաթբոտը հայտնել է մահացու չափաբաժինները և նույնիսկ պատասխանել հարցին, թե արդյոք թունավորման մասին կբատահայտվի դիահերձման ժամանակ։
2025 թվականին Շերիլին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի համար, սակայն ապրիլին դատախազությունը կարճել է գործը՝ ապացույցների անբավարարության պատճառով։ OpenAI-ն հայտարարել է, որ արգելափակել է օգտատիրոջը և տվյալները փոխանցել ոստիկանությանը։ Ընկերությունը պնդում է, որ չաթբոտի բովանդակությունը խոսքի ազատության դրսևորում է, իսկ հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում հենց օգտատերերը։
Այժմ ամերիկացի փորձում է պատասխանատվության ենթարկել OpenAI-ին, քանի որ ChatGPT-ն ներգրավված է եղել իր դեմ մահափորձի մեջ։