
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ է տեղի ունեցել․ մասնավորապես, Էդգար Շաթիրյանի օգտին տրամադրված դատավորներից մեկի քվեարկությունը փոխել է ամբողջ պատկերը: Մասնավորապես, դատավոր Երվանդ Խունդկարյանի քվեաթերթիկը վճռորոշ է դարձել Վլադիմիր Վարդանյանի հաղթանակի համար։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն ուղեկցվել է ներքին լարվածությամբ, դատավորների միջև ձևավորված տարբեր դիրքավորումներով և վերջին պահին տեղի ունեցած անսպասելի շրջադարձով։ Թեև իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, վստահ էին, որ ՍԴ նախագահի պաշտոնում կընտրվի Վլադիմիր Վարդանյանը, դատարանի ներսում ձևավորված իրավիճակն ամենևին միանշանակ չէր։
Մանրամասները՝ թերթի համարում։